• 01.10.2024
    Քննարկվեցին եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար պայմանների ստեղծման ուղիները

    Քննարկվեցին եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար պայմանների ստեղծման ուղիները

    Եվրասիական տնտեսական միության երկրների և հատկապես փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանի համար կենսականորեն կարևոր է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումը,  որն իր հերթին ենթադրում է արդյունաբերական կոոպերացիայի բավականին բարձր մակարդակ ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ։ Այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանը՝ սեպտեմբերի 30-ին  Երևանում մեկնարկած «Եվրասիական տնտեսական համաժողով–2024»–իRead more
    • 04.03.2022
    Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր

    Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր

    Հայաստան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր, փոխգործակցության կատարելագործման հնարավորությունները, այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք ծագում են համատեղ ընդունված որոշումների գործնական կիրառման ընթացքում։Read more
    • 19.08.2021
    Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

    Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցեցին ՀԱԳՄ անդամ գործարարներ, Eco.am մեդիա հարթակի ներկայացուցիչներ։ Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ողջունելով ներկաներին և միջոցառման նախաձեռնողներին, կարևորեց արտադրական և աշխատանքների կազմակերպման գործընթացներում առաջատար տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիապես անվտանգ սարքավորումների ու ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ Eco.am-ի տնօրենRead more
    • 30.08.2021
    Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը

    Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը օգոստոսի 30-ին հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գործարար միջավայրի բարելավում ծրագրի տնօրեն Գայանե Դալլաքյանի և պետություն-մասնավոր կապի միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուի հետ։ Վերջինս, որ խորհրդատվական գործունեություն է ծավալել շուրջ երեք տասնյակ երկրում և Հայաստան է ժամանել International Development Group-ի երաշխավորությամբ, առաքելություն ունի ոլորտի միջազգային փորձը հաղորդելու ինչպես գործադիր իշխանությանRead more