
«Այսօր ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք»․ Արսեն Ղազարյան
ՀԱԳՄ նախագահի ուղերձը Գործարարի օրվա առթիվ
Հարգելի՛ գործարարներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Իսկ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։


