• 16.09.2022
    Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Յոթ երկրի 184 ընկերություն է ներկայացված Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված Արմենիա էքսպո-2022 տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։ Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։ Շնորհակալություն հայտնելով այս ծանր ժամանակաշրջանում ցուցահանդեսին մասնակցության համար՝ «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը ներկաներին խնդրեցRead more
    • 24.03.2022
    Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ «Խորհրդանշական է, որ այս տարվաRead more
    • 24.11.2021
    Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը

    «Երևան» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 24-ին աշխատանքը սկսեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներ  Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող գործարար հանրության շուրջ 200 ներկայացուցիչ։ Տաղավարներում ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, նավթաքիմիա, պոլիմերային արտադրանք, մետաղաձուլություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ,Read more
    • 13.11.2023
    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։ Ըստ LOGOS EXPO կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի՝ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան և Բելառուսը ներկայացնող 80 ընկերություն։ Տաղավարները բաշխվածRead more