”ARMENIA EXPO 2017” 17-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  միությունը և LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցել «ARMENIA  EXPO 2017» 17-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 8-ից 10-ը  «Yerevan EXPO» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում:

«ARMENIA EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, ինչով էլ պայմանավորված է բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների մեծ հետաքրքրությունը և մասնակցությունը:

«ARMENIA EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող  120-ից ավել կազմակերպություն:

«ARMENIA EXPO  2017» ցուցահանդեսային ֆորումը մեծ իրադարձություն է և այս տարի այն կլինի աննախադեպ իր ընդգրկման ծավալներով: Նախատեսվող մակերեսը  1000մ2 է:

«ARMENIA  EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները հետևյալն են`

INDUSTRIAL ARMENIA EXPO
Ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերություն, հաստոցաշինություն, քարմշակում, փայտամշակում, ոսկերչական արդյունաբերություն, մեքենաշինություն, սարքաշինություն, Էլեկտրոնիկա, տարա և փաթեթավորում:

BUILD EXPO
Շինարարություն և վերանորոգում, դիզայն, շինանյութերի արտադրություն, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, սանտեխնիկա,  լողավազաններ, ջեռուցման համակարգեր:

EXPO FOOD & DRINKS
Միս եւ թռչնի արտադրություն, կաթնամթերք, ծովամթերք, պահածոներ, հյութեր, հանքային ջրեր, սուրճ, թեյ, նպարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, կարագի, յուղի և ձեթի արտադրություն, ալկոհոլային և ոչալկոհոլային խմիչքներ:

TRANS EXPO
Տրանսպորտ, բեռնատար և մարդատար ուղևորափոխադրումներ, կապ, էքսպրես –փոստ:

COMP_EXPO
Համակարգիչներ, լոկալ, գլոբալ ցանցեր, ծրագրային ապահովում, IT, ինտերնետ-պրովայդրներ:

POLYGRAPHY.PUBLISHING.ADVERTISEMENT EXPO
Պոլիգրաֆիկ նյութերի արտադրություն, գրքեր,  պարբերականներ, գովազդային տեխնոլոգիաներ և PR:

FURNITURE SALON
Կահույք, ինտերիեր, էքստերիեր, կահույքի դիզայն, տեքստիլ տան համար:

FINANCE. CREDIT. INSURANCE. AUDIT EXPO
Բանկային գործ, բանկային ծառայություններ ընկերությունների և անհատների համար, ֆինանսական խորհրդատվություն, բանկային եւ գրասենյակային սարքավորումներ, ապահովագրություն, անշարժ գույք, անշարժ գույքի գնահատում և ծառայություններ, աուդիտորական և իրավաբանական ծառայություններ:

REST & ENTERTAINMENT
Հանգիստ և ժամանց, ներգնա և արտագնա տուրիզմ, տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ և առողջարաններ, սրճարաններ և ռեստորաններ, ժամանցի  կենտրոններ:

Ցուցահանդեսի  աշխատանքային ժամեր`

սեպտեմբերի 8-ին ժ. 12:00-18:00-ը,
սեպտեմբերի 9-ին ժ. 10:00-18:00-ը,
սեպտեմբերի 10-ին ժ. 10:00-16:00-ը:

ՀՀ, ք. Երևան, 0028, Կիևյան 16, 7-րդ հարկ

Հեռ.: +374 10 23 5775, 22 9813, 22 9814, 22 9816

E-mail: info@expo.am

URL: www.expo.am

Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում,

Լավագույն մաղթանքներով` LOGOS EXPO Center

Leave a reply