«Հայաստան. ոսկեգործության օրեր»
7-9-ը հուլիսի, 2017 թ.

Հուլիսի 7-9-ը «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքում կազմակերպվեց հայ ոսկեգործների առաջին ցուցահանդես-վաճառքը՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով։ Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Ցուցահանդեսի աջակիցներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, որ խորհրդի անդամն է «Ոսկու աշխարհ» ընկերության ղեկավար Վաղարշ Աբրահամյանը:

Հուլիսի 7-ին ՀՀ ՏԶ նախարարությունում կայացավ աշխատանքային հանդիպում՝ միջոցառմանը հրավիրված արտասահմանյան գնորդ ընկերությունների, ոսկերչական միությունների և առևտրաարդյունաբերական պալաների ներկայացուցիչների հետ: Ներկայացվեց Հայաստանում գործող ոլորտի առանձնահատկությունները, արտահանումը խթանող գործիքակազմը, երկրում այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

Մոտ 750 հայկական ոսկերչական ընկերություն ներկայանան ցուցահանդես-վաճառքին:

Ցուցահանդեսի ողջ ընթացքում հայկական ընկերությունների հետ աշխատեցին 65 արտասահմանյան գնորդներ` 11 երկրից (ոսկու առևտուր կազմակերպող ընկերություններ և անհատներ, ոսկերչական իրերի առքուվաճառքով զբաղվող ոսկերիչներ, ոսկու կամ թանկարժեք քարերի գնորդներ)՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ԱՄԷ-ից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից և Վրաստանից։

«Ոսկեգործության օրեր. Հայաստան» ոլորտային ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբեր և ապրիլ ամիսներին:

Հաջորդ ցուցահանդեսը կայանալու է ս.թ. հոկտեմբերի 5-7-ը:

Leave a reply