ՓՄՁ հարկային դաշտի վերաբերյալ վերլուծություն

ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների և ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային գրասենյակի ներկայացուցիչների հետ համատեղ 2013թ-ի հունիս-հուլիս ամիսների ընթացքում տեղի ունեցան ՀՀ մարզային հանդիպումներ ՓՄՁ ֆոկուս խմբերի հետ: Հանդիպումների ընթացքում վերլուծություն կատարվեց սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկի դրույքաչափերի ազդեցությունը ՓՄՁ սուբյեկտների վրա:

Վերլուծությունն իրականացվել է վերջիններիս կողմից լրացված անանուն հարցաթերթիկների, ինչպես նաև դեմ առ դեմ քննարկումների արդյունքների հիման վրա, որոնց ընթացքում բացահայտվեցին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շրջանակներից դուրս այլ խնդիրներ:

ներբեռնել վերլուծությունը

Leave a reply