
Նոյեմբերի 26-ին Ռաֆիկ Հարությունյանի ծննդյան օրն է
Կյանքը հավերժական հեքիաթ է… Իսկ ազնիվ ու բարի մարդիկ հեքիաթի ճերմակ մազերով ծերունու պես ճամփաբաժնին իրենց իմաստուն խորհրդով ճիշտ արահետն են ցույց տալիս ճամփորդներին, որ չարից հեռու մնան…
Այս հեքիաթի բարի ծերունին, մեր գործընկերը, խորհրդատուն և ուսուցիչը՝ Ռաֆիկ Հարությունյանը մեզ դեռ ճանապարհ է ցույց տալիս և չարխափան թալիսմայի պես պահպանում չարից…
Ակնթարթի մեջ հուշն է հավերժորեն ննջում… Դա ապրած ու չապրած կյանքն է, որ հեքիաթի Հազարան Հավքի պես անվերադարձ թռչում է և ապրողներիս թողնում ընդամենը իր բարի հուշը…
Թեև այսօր նա մեզ հետ չէ, բայց շարունակում է ապրել մեզ հետ իր բարի գործերով…








