Հայ-էստոնական բիզնես ֆորում

Հոկտեմբերի 10-ին Երևանի «ԳՐԱՆԴ ԱՆԻ ՀՈԹԵԼ» հյուրանոցի սրահում կայացավ «Հայ-էստոնական» բիզնես ֆորում, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի միջազգային առևտրի պալատն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էին։

Պալատի նախագահ Արմեն Դարբինյանը, նշելով հայ-էստոնական տնտեսական կապերի զարգացման գործում ֆորումի նշանակությունը, կարևորեց հատկապես միջազգային առևտրում թրենինգների, սեմինարների և գործարար այցերի դերը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը էստոնացի գործարարներին մանրամասնեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակն ու տնտեսկան բարեփոխումները, մասնավորապես կոռուպցիայի վերացումը, բիզնեսում հավասար դաշտի ստեղծումը և օրինականության ապահովումը, ինչը ներդրումային նպաստավոր մթնոլորտ է ստեղծել։ Արսեն Ղազարյանի կարծիքով հայ-էստոնական կապերի զարգացման համար այսօր կան բավականին նպաստավոր պայմաններ ու հնարավորություններ, ուստի որպես ելակետային քայլ հարկավոր է սկսել գործարար հանդիպումներից, ցուցահանդեսների և փոխադարձ այցերի կազմակերպումից, ինչը նոր կապերի հաստատման և համատեղ ձեռնարկումների երաշխիք է։

Ֆորումին մասնակցում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի մի շարք անդամներ, ովքեր բիթուբի ձևաչափով բազմաթիվ հարցեր քննարկեցին և անհրաժեշտ ինֆորմացիա փոխանակեցին։

Leave a reply