Հայաստան – Սիրիա

Ապրիլի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպում ունեցավ հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալի  և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ, սիրիահայ գործարար Լևոն Զաքիի հետ:

Պարոն Իսամ Նայալի նշեց, որ Սիրիան Հայաստանը համարում է իր բարեկամ երկիրը և կարևոր է, որ Հայաստանցի գործարարները, մասնագետներն ու շինարարները մասնակցեն պատերազմական գործողությունների հետևանքով ավերված սիրիական բնակավայրերի վերականգնման աշխատանքներին:

Պարոն Արսեն Ղազարյանը հենց հանդիպման պահին առանձին կազմակերպությունների հետ ճշգրտեց օգնությանը վերաբերող մանրամասներ և առաջարկեց սիրիական կողմի և հայաստանյան շինարարական կազմակերպությունների համատեղ հանդիմումներ կազմակերպել ճիշտ ինֆորմացնելու և առավել արդյունավետ տարբերակներ կիրառելու համար:

Leave a reply