Հայաստան – Ճապոնիա

Մարտի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ հանդիպում Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ Կովկասյան երկրներում առկա ներուժին: Քննարկվեցին Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները Ռուսաստան-Վրաստան-Իրան երկաթգծի հասանելիության տեսանկյունից, Ռուսաստանի և Իրանի հետ լոգիստիկ հնարավորությունները, Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում և այլ հարցեր:

Leave a reply