Հայաստան – ԵԱՏՄ գործակցություն

Հոկտեմբերի 6-ին Երևանի «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպոկենտրոնում կայացավ «Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային ֆորումի և Ռուս-հայկական միջտարածաշրջանային վեցերորդ ֆորումի համատեղ բացման լիագումար նիստը: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ գործարարներ՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ:

«Մեր Միության անդամ գործարարները միշտ էլ ամեն առիթ օգտագործում են նոր կապեր ստեղծելու, ունեցածը առավել ամրապնդելու և ծավալելու, համատեղ ձեռնարկումներ իրականացնելու համար: Այդ տեսակետից սա ևս մեկ հնարավորություն է, ինչը հարկավոր է հնարավորինս օգտագործել», — իր նկատառումները արտահայտեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Leave a reply