Բիզնեսը և սոցցանցերը

Բիզնես միջավայրի համար վաղուց արդեն կարևորություն է ընկերության ակտիվությունը սոցցանցերում: Եվ ահա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անդամ կազմակերպությունների համար կազմակերպում է 2 մասից բաղկացած ծրագրի ուսուցում, որն անցկացնում է «Դիջիթլ Մարքեթինգ Սերվիս» ընկերությունը:

Հոկտեմբերի 20-ին Միությունում կայացավ խմբի դասընթացի ամփոփումն ու հավաստագրերի հանձնումը: Ծրագրի առաջին մասը վերաբերում է «Սոցմեդիա մարքեթինգ բիզնեսի համար» բազային գիտելիքների ուսուցում ընկերության ղեկավարների համար, իսկ երկրորդ մասը մասնագետների համար է:

Դասընթացը վարում է «Դիջիթլ Մարքեթինգ Սերվիս» ընկերության հիմնադիր Հովհաննես Պետրոսյանը:

Առաջին հանդիպման թեմաներն են՝ թվային մարքեթինգի տենդենցներ, շուկայի վերլուծության գործիք, սոցմեդիա ռազմավարություն, քոնթենթ, մարքեթինգ, իսկ երկրորդինը՝ բիզնեսի զարգացման հնարավորությունները սոցցանցերում (Facebook, Instagram, Tvitter, Google+, Linkedin): Ինչպես ընտրել ձեր բիզնեսին առավել նպատակահարմար ալիքը առաջխաղացման համար:
Հավաստագրերը հանձնեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Leave a reply