
ՀԱԳՄ նախագահության նիստ
Մարտի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախագահության ընդլայնված նիստը: Օրակարգի «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ՝ ՀԱԳՄ կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով հեռակա համագումար անցկացնելու մասին» հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին առաջարկին:
Օրակաարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարըանը: Նա ներկայացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրած ներդրումային համաժողովի արդյունքների մասին, շնորհակալություն հայտնեց առանձին գործարարներին ակտիվ մասնակցության համար:
Քննարկվեցին նաև այլ հարցեր: