
ՀԱԳՄ նախագահության նիստը
Փետրվարի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի սկզբում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուան վավերացրին պայմանագիր նույն հաստատության հիմնադրամի և Միության հետ համագործակցության վերաբերյալ։ Արսեն Ղազարյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացրած հարկային և մաքսային օրենսդրական նախագծերի քննարկման ադյունքները։
Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը զեկուցեց Միության 2012թ. կատարած աշխատանքների և Միության աջակցությամբ գործատուների տարածքային և ճյուղային միությունների ստեղծման ընթացքի վերաբերյալ։
Վերջում կատարվեց Միության նոր անդամների ընդունելություն։