Զբոսաշրջության մրցունակության զեկույցում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Տիգրան Սարգսյան

Համաշխարհաին տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների մեջ զբաղեցրել է 79-րդ տեղը: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը 11 կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ: ՀՀ վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին՝ վերլուծել այս զեկույցը, ներկայացնել երկրի ուժեղ եւ թույլ կողմերը, կատարել առաջարկությւոններ վիճակը բարելավելու համար:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply