
ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը
Հունվարի 31-ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Օրակարգում 5 հարց էր՝
1․ Միջպետական բանկի կողմից կազմակերպվող «ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները, պրակտիկ աշխատանքի փորձը» միջազգային համաժողովին մասնակցելու և ազգային արժույթներով գործարքներ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ ՀԱԳՄ միացյալ կարծիք ձևավորելու մասին։
2․ ՀԱԳՄ հնգամյա՝ 2020-2024թթ․ գործունեության ծրագրի հաստատում։
3․ ՀԱԳՄ տարեկան ՝ 2020թ․ աշխատանքային ծրագրի և բյուջեի հաստատում։
4․ Մարտի 3-ին Գործարարի օրը նշելումիջոցառումների մասին։
5․ Նոր անդամների ընդունելություն։
6․ Այլ հարցեր։
Բոլոր հարցերը ներկայացրեց նիստը նախագահող Արսեն Ղազարյանը։
Առաջին հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տվեց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը՝ տեղեկացնելով, որ գործարարն է որոշելու ֆինանսական գործառնության նախապատվությունը և տեսակը։
Միաձայն հաստատվեցին Միության հնգամյա ծրագիրը և 2020-ի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն։ Ակնկալվում է Միության գործունեության շրջանակների ընդլայնում և արտաքին կապերի խորացում։
Պարոն Արսեն Ղազարյանը գոհունակությամբ նշեց, որ Միության շարքերի պարբերաբար համալրումը նոր անդամներով նրա վարկանիշի բարձրացման կարևոր հայտանիշ է։
Քննարկվեցին նաև ընթացիկ բազմաբնույթ հարցեր։















