ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը

4-ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական նիստը, որ վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Օրակարգի «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով երկրորդ գիտա-գործնական կոնֆերանս անցկացնելու մասին» հարցի վերաբերյալ ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը նշեց, որ հիշյալ թեմայով առաջին կոնֆերանսը բավականին արդյունավետ եղավ և ըստ արժանվույն գնահատվեց հատկապես Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Բնականաբար երկրորդ կոնֆերանսի անհրաժեշտությունը կա, և այն պետք է ապահովի նախորդի շարունակականությունը ու նոր դրույթներ առաջադրի:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀԱԳՄ 2019թ. աշխատանքային ծրագրի վերջնական տարբերակը ձևավորելու նպատակով միության անդամների կողմից առաջարկություններ ներկայացնելուն: Նախագահության անդամները կոնկրետացրին առանձին դրույթներ վերջնական տարբերակում ներառելու համար:
Վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել է Միության գործունեությունն ու առավել բարձրացել վարկանիշը, ուստի շատ գործարարներ դիմում են ներկայացնում անդամակցելու ՀԱԳՄ-ին: Այս նիստի ընթացքում ևս մի քանի գործարար համալրեցին Միության շարքերը:

Քննարկվեցին նաև այլ հարցեր:

Leave a reply