Թեմատիկ քննարկում

Մարտի 30-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ: Թեման կոնկրետ էր ու օրախդիր և վերաբերում էր ավելացված արժեքի հարկով բազմակի օգտագործման տարաների հարկման խնդրին:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը արտահայտեց Միության տեսակետներն ու կարծիք, որ 2018 թվականից գործող հարկային նոր օրենսգրքում հիշյալ դրույթը լրամշակվի հնարավորինս հստակ, որ տարընթերցումների տեղիք չտա և գործարարներին ավելորդ հոգսեր չստեղծի:

Շահեկան քննարկման ժամանակ որոշվեց կարևոր ու ընդհանրական հարցերը խմբավորել և գրավոր ներկայացնել ու ըստ անհրաժեշտության կրկին անդրադառնալ խնդրին:

Leave a reply