Էքսպեդիտոր. Ղրիմի նավահանգիստների հետ հնարավոր դժվարությունները չեն անդրադառնա Հայաստանի վրա

Ղրիմի նավահանգիստների միջոցով իրականացվող աևժռեւտրի հնարավոր դժվարությունները չեն անդրադառնա Հայաստանի վրա: Նման կարծիք հայտնել է Եղիշե Հովհաննիսյանը: Ուկրաինական նավահանգիստներից Հայաստան են գալիս միայն մետաղյան ամրաններն ու անտառանյութը: «Իսկ շինարարական սեկտորը վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չէ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Ղրիմում Կերչի նավահանգստի փոխարինմանը, ապա հնարավոր է երթուղին դեպի Իլյիչեւսկի, իսկ բեռնատար նավերին կսպասարկեն Օդեսայում, Մարիուպոլում եւ Խերսոնում: «Ամեն դեպքում այժմ էլ ուկրաինական նավահանգիստներում մեր շրջանառությունն այդքան էլ բարձր չէ»,- նշել է Հովհաննիսյանը: Այժմ Հայաստանի հետ բեռնաշրջանառություն իրականացնում են Իլյիչեւսկը, Մարիուպոլն ու Կերչը:

Հովհաննիսյանը նշել է, որ բեռների փոխադրում Պերեկոպի միջով՝ Ղրիմից Ուկրաինայի մնացած հատված ու հակառակը, Հայաստան բերվող բեռների համար գրեթե չի իրականացվում:

«Ամեն դեպքում կանխագուշակել այժմ, նույնիսկ կարճ ժամկետով, նշանակում է սուրճի բաժակի վրա գուշակել: Ոչ ոք չգիտի, ինչպիսին կլինի իրավիճակը մեկ շաբաթ կամ ամիս անց»,- նշել է Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply