ԱՐՄԵՆԱԼ. Տեխնիկապես վերազինված, սոցիալապես պատասխանատու, էկոլոգիապես անվտանգ

NEWS.am գործակալության հարցերին պատասխանում է ՌՈՒՍԱԼ ընկերության ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը.

Պարոն Սինելնիկով, պատմեք գործարանի՝ 2013թ. աշխատանքների արդունքների մասին: Որքա՞ն է սպառման ծավալը Հայաստանում, եթե այդպիսին կա, եւ արտերկրում:

2013թ. ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկել է իր գործունեության ընթացքում ամենաշատ արտադրանքը՝ 27,7 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 5,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Վերջին չորս տարիներին մեր ցուցանիշները կայուն աճում են: Գործնականում ողջ արտադրանքը գնում է արտահանման, քանի որ տեղական շուկան աննշան է եւ տասնորդական տոկոս չի կազմում: հավելեմ, որ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, ԱՐՄԵՆԱԼ-ի բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալում տատանվում է 5,5-ից 6 տոկոսի սահմաններում:

Ո՞ր երկրներ են արտահանվում գործարանի արտադրանքը:

ԱՄՆ արտահանման մեջ մեր ներդրումը վերջին տարիներին չի նվազում 80 տոկոս նշաձողից՝ առանձին փուլերում հասնելով 90 տոկոսի: իսկ օրինեկ աֆրիկյան մեկ երկիր՝ Գաբոն, հայկական փայլաթիթեղը Հայաստանից արտահանվող միակ ապրանքն է: Ընդամենը գործարանը կայուն առաքում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի 20 երկրներ, եւ այս տարի այդ դինամիկան կպահպանվի:

Ընթացիկ տարվա կեսերից ոչ ուշ գործարանի ընդհանուր արտադրանքի ծավալը կհասնի 200 հազար տոննայի: Ընդ որում, շեշտեմ, որ առաջին 100 հազար տոննան ԱՐՄԵՆԱԼ-ն արտադրել է բավական երկրար ժամանակահատվածում՝ 2000թ. մայիսից մինչեւ 2010թ. սետեմբեր, իսկ երկրորդ հարյուրյակը՝ մոտ երեքուկես տարում:

Կա՞ն արդյոք խնդիրներ Եվրամիության երկրներում արտադրանքի իրացման հետ, եւ եթե «այո», ապա ինչպիսի՞:

Եվրամիության շուկայում մեր արտադրանքի իրացման հետ որեւէ անհաղթահարելի խնդիր չկա: Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերի 5-ին Եվրամիության Գլխավոր դատարանը չեղյալ է հայտարարել ԵՄ Խորհրդի 4 տարվա հրահանգը, որով հակադեմպինգային մաքսատուրքեր էին դրվում ԵՄ երկրներում ԱՐՄԵՆԱԼ-ի ալյումինե փայլաթիթեղի տեսականու մի մասի վրա: Սկսած 2014թ. հունվարից մենք աստիճանաբար ավելացնում ենք արտադրանքի առաքումը ԵՄ:

Ո՞ր ուղղությամբ է շարունակվելու ձեռնարկության արդիականացումը: Առաջիկա հեռանկարում արտադրության ի՞նչ պլաններ կան:

Աշխարոհւմ խոշորագույն ալյումինի արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում գործարանի ներգրավումից հետո արդիականացման եւ արտադրության զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դոլար: Ընկերությունն ԱՐՄԵՆԱԼ-ի առջեւ նպատակ է դրել 2015-2016 թվականներին արտադրությունը հասցնել տարեկան մինչեւ 33,6 հազար տոննայի: Տվյալ ծրագրի իրականացման համար մենք մեր համար նախանշել ենք հետեւյալ ուղղությունները. Ձգձգումների կրճատում (ռեզերվների, հումքի եւ նյութերի տնտեսում), առկա հզորությունների եւ ներքին ռեզերվների առավելագույն յուրացում, տեխնոլոգիական գործընթացների օպտիմալացում, թիրախային ներդրումներ:

Թիրախային ներդրումների տակ հասկացվում են փոքրաբյուջե նախագծերի իրականացումը՝ ծախսերի հանման նվազագույն ժամկետներով, ուղղված «նեղ» տեղերի վերացմանն ու ունեն զգալի տնտեսական վերադարձ: 2014թ. նախատեսված են եւ իրացման փուլում են գտնվում հետեւյալ նախագծերը՝ հովացնող-քսուկային հեղուկների ռեցիկլինգի համակարգի ներդրում, բարձրջերմային միջանկյալ այրման վառարանի, կիսանյութի չորացման խցիկի ձեռքբերում եւ մոնտաժում, փայլաթիթեղի կտրման մեքենայի տենիկական վերազինում:

Ընդհանուր առմամբ, 2010-ից 2013 թվականն ընկած ժամանակահատվածում գործարանի արտադրողականությունն աճել է 28 տոկոսով, իսկ էներգառեսուրսների ընդհանուր օգտագործումը նվազել է 6 տոկոսով, այդ թվում էլեկտրաէներգիայի սպառումը՝ 16 տոկոսով: Ընթացիկ տարում նախատեսում ենք յուրացնել ձուլման տեխնոլոգիան՝ պղնձե բանդաժների կիրառմամբ, գլանա-բյուրեղացուցիչների համար, ինչն արտադրողականությունը կավելացնի 25-30 տոկոսով:

Զգալի նախագծեր իրականացվել են ՌՈՒՍԱԼ-ի Արտադրողական համակարգի շրջանակներում: Միայն 2013թ. իրականացվել են 6-տոննա քաշով կովշի փոխարինման, ձուլման վառարանների ինդուկտորների վերանորոգման տեղամասի ստեղծման, ներգործարանային լոգիստիկայի օպտիմալացման ուղղությամբ:

ԱՐՄԵՆԱԼ-ը Հայաստանում գործնաանում առաջինն է սկսել կիրառել արտադրական համակարգը՝ հիմնված ճապոնական «Կայձեն» հայեցակարգի վրա: Ո՞րն է դրա առանձնահատկությունը եւ ի՞նչ արդյունք է դա տվել:

ՌՈՒՍԱԼ ընկերությունում արագացված տեմպերով զարգանում է արտադրական համակարգի ներդրումը, որը հիմնված է ճապոնական մեքենածինական Toyota ընկերության համակարգի սկզբունքի վրա: Դրա հիմքում ընկած է այսպես կոչված անդադար բարելավումների կայձեն-մշակույթը: Դա փիլիսոփայություն է, որը աշխատակիցներին ոգեշնչում է վերագնահատել իրենց ամենօրյա աշխատանքը, ձգտել անընդհատ բարձրացնել արտադրական եւ բիզնես-գործընթացների արդյունավետությունը:

ԱՐՄԵՆԱԼ-ում եւս ընդունված է այդ հայեցակարգը: Դրա էությունը կայանում է յուրաքանչյուր աշխատեղում մշտական բարելավումների համար թերությունների բացահայտումն ու վերացումը: Տվյալ գործընթացում ներգրավված են բոլորը՝ տնօրենից մինչեւ բանվորներ: Արդյունքում յուրաքանչյուր բանվոր, գալով իր աշխատատեղ, օրեցօր աշխատանքը կատարում է ոչ թե մեխանիկորեն, այլ ձգտում է բարելավել աշխատանքի պայմանները եւ անվտանգության տեխնիկան, առաջարկներ ներկայացնել որակի, արտադրողականության եւ այլնի բարձրացման համար: Եւ գլխավորը, նա վստահ է, որ կլսեն իրեն, յուրաքանչյուր առաջարկ կքննարկեն:

Հաջողվո՞ւմ է հաղթահարել էներգակիրների թանկացման հետեւանքով ծագած խնդիրները:

Էներգասպառման, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի, ավելի քիչ՝ գազի սպառման ծախսերը կազմում են մեր արտադրանքի ինքնարժեքի մոտ 20%-ը: Այդ պատճառով էներգակիրների սակագնի նախորդ տարվա կտրուկ թանկացումն իհարկե հավելյալ խնդիրներ ստեղծեց: Սակայն գործարանը շեշտը դնում է էներգասպառող սարքավորումների արտադրողականությունը բարձրացնելու վրա: Իսկ ընդհանուր առմամբ ռեզերվներ՝ եւ տեխնիկական, եւ մարդկային, մենք շատ ունենք, դրանք պետք է վերհանել եւ յուրացնել, որն էլ թիմն անում է:

Գործարանը ծրագրեր իրականացնո՞ւմ է բնապահպանական անվտանգության ապահովման ոլորտում:

Գործարանում անձնագրավորում, հաշվառում եւ մշակված արդյունաբերական թափոնների տեղափոխում է իրականացվում հատուկ առանձնացված արդյունաբերական հրապարակում: Մշակվել են թափոնների անձնագրերը, որոնք հաստատվել են Բնապահպանության նախարարության կողմից: Անընդհատ կրճատվում են աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ եւ ջրային օբյեկտներ, որոնք առանց այդ էլ գտնվում են թույլատրելի կոնցենտրացման սահմաններում:

ԳԱԱ կենսաբան գիտնականների խոստովանությամբ՝ «ԱՐՄԵՆԱԼ»-ի տարածքը յուրահատուկ է կանաչապատման եւ այստեղ բնակվող թռչունների բազմազանության մակարդակով, ինչը վկայում է նման արդյունաբերաբան ձեռնարկության օդային ավազանի մաքրության մասին:

Օրերս գործարանի տարածքում արտադրական թափոնների գերեզմանոցի կառուցման նախագծի հանրային լսումներ անցկացվեցին: Բնապահպանները պնդում են, որ ԱՐՄԵՆԱԼ-ն առաջինն է հանձն առել նման առաջադրանքի լուծումը:

Բացի դրանից, այս տարի կսկսվի քսասառեցնող հեղուկի գոլորշիները որսացող համակարգի վերանորոգումը, որի համար, ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ներմուծվելու է բնապահպանական միջավայրը բարելավող ամենաարդիական տեխնոլոգիան: Դա կդառնա նաեւ գործարանի արդիականացման եւս մեկ ուղղություն: Հաշվի առնելով տվյալ պայմանագրի կարեւորությունը՝ ՀՀ կառավարությունը 3 տարով հետաձգել է այդ աշխատանքների համար ներմուծվող սարքավորման համար անհրաժեշտ ԱԱՀ-ի վճարը:

Որքա՞ն է աշխատակազմի աշխատավարձը եւ արդյոք այն ինդեքսավորվում է:

2013-ի տվյալներով՝ մեր աշխատակիցների միջին աշխատավարձը կազմել է 335 դրամ, ինչը 2,2 անգամ բարձր է միջին հանրապետական աշխատավարձից: Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատավարձի աճը կազմել է 18 տոկոս: Միաժամանակ, հիմնական արտադրամասերի աշխատողների աշխատավարձը, կախված կատարվող աշխատանքների բարդությունից, տատանվում է ամսական 260-360 հազար դրամի սահմաններում: Անընդհատ եւ էականորեն աճում է ամենամսյա ընդեքսավորման չափը: 2013-ին այդ նպատակի համար ծախսվել է ավելի քան 140 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում ինդեքսավորումն աճել է երկու անգամ եւ հիմա բոլոր աշխատակիցների համար այն հասել է 27 հազար դրամի:

Տեղյակ եմ, որ ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատողներին անվճար սնունդ են բաժանում…

2011-ի սեպտեմբերից ի վեր բոլոր երեք հերթափոխերի աշխատակիցներին, այդ թվում՝ գիշերային, անվճար տաք սնունդ են ստանում՝ օրական 950 դրամի չափով: Այդ միջոցները եւս սոցիալական ծրագրի մեջ են ներառված՝ որպես դոտացիա, եւ կազմում են տարեկան 115-118 մլն դրամ: Բացի այդ, գործատուն վճարում է ամբողջ անձնակազմի ամենամյա բուժհետազոտությունն ու Հայաստանի առողջարանների ուղեգրերի արժեքի կեսը:

Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ աշխատանքային պայմանները ու աշխատավարձը մեզ մոտ նախանձելի են, սակայն մարդիկ արագ են լավին սովորում եւ մշտապես նոր պահանջներ են առաջադրում: Եթե այդ պահանջները համապատասխանում են հանրապետական օրենսդրությանը, ապա ղեկավարությունը հարցին դրական լուծում է տալիս:

Ինչպե՞ս են լուծվում կոլեկտիվի սոցիալական հարցերը:

ՌՈւՍԱԼ-ի սոցիալական քաղաքականությունը միեւնույնն է ընկերության բոլոր մասնաճյուղերի համար: Այդ պատճառով, հաշվի առնելով Ռուսաստանի ու Հայաստանի օրենսդրությունների տարբերությունը, ԱՐՄԵՆԱԼ-ի պրակտիկայի մեծ մասը փոխառվել է ռուսական մեթոդաբանությունից, ինչը բարձրացնում է աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը: Այդ պրակտիկան ըստ արժանվույն է գնահատել Հանքահորների, մետալուրգների ու ոսկերիչների արհմիութենական կազմակերպության հանրապետական միության նախագահ Անաստաս Փահլեւանյանը, ով ԱՐՄԵՆԱԼ-ը կոչել է «Հայաստանի այն քիչ ընկերություններից, որտեղ ժամանակակից կերպով կնքվում ու կատարվում են կոլեկտիվ պայմանագրերը»:

Զրուցեց Սմբատ Գրիգորյանը

Աղբյուրը՝ news.am

Leave a reply