Դաղստանցի գործարարները Հայաստանում

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի ու հարակից մարզերի կին գործարարների միությունը ընդունեցին ՌԴ Հարավկովկասյան տարածաշրջանից՝ Դաղստանից ժամանած գործարարներին։ Կազմակերպած կլոր սեղանին երկկողմ մասնակցեցին ձեռարվեստի վարպետներ և այդ բիզնեսով զբաղվողներ։ Հանդիպումների B2B ձևաչով գործարարները ինֆորմացիա փոխանակեցին, անմիջական շփումով վստահության մթնոլորտ ստեղծվեցին, ծանոթացան միմյանց ազգային ավանդույթներին, ներքին ու արտաքին շուկաներին, արտերկիր կատարած այցերին։ Կազմակերպվել էր նաև փոքրիկ ցուցահանդես։

Երևանի ու հարակից մարզերի կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանը նշեղ, որ ձեռարվեստի վարպետները ու այդ բիզնեսը զգալիորեն զորակցում են հատկապես տուրիզմի աշխուժացմանը։ Ձեռարվեստը ազգերի մշակութային ներթափանցման կարևոր ճանապարհներից մեկն է և նպաստում է ժողովրդական դիվանագիտության զարգացմանը։

Միությունում կայացած կլոր սեղանին հաջորդեցին հանդիպումներ «Մգերյան կարպետ» ընկերությունում, գործարաններում և վաճառասրահներում։ Դաղստանի գործարարները ներկայացրեցին իրենց ձեռարվեստի ավանդույթները, գորգագործական, արծաթե և փայտե բարձրակարգ աշխատանքները։ Ռուսական կողմի կազմակերպիչներն են «Բիզնես գեոմետրիա» ընկերությունը և Դաղստանի գործարարների աջակցման կենտրոնը։

Leave a reply