
ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը
Համագործակցության հետագա հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բյուրոյի ու Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական հարցերով աջակցության խմբի գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչի՝ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ։
Վլադիմիր Չուրովիչը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ հանգամանալի կանգ առնելով իրականացվող տարածաշրջանային ծրագրերի վրա։
ՀԱԳՄ տնօրենը ներկայացրեց Միության կառուցվածքը, գործունեության կարգն ու ոլորտները, գործարարների շահերի պաշտպանության, գործադիր և օրենսդիր մարմինների հետ աշխատանքի, միջազգային կառույցների հետ համագործակցության փորձը։
Կողմերը պայմանավորվեցին շփումները դարձնել շարունակական։



