Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը

Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանը։

«Առայժմ հստակեցված չէ’ որտեղ ընկերությունը պետք է ԱԱՀ վճարի, եթե գրանցված է Հայաստանում, իսկ ծառայությունները մատուցում է, ասենք, Ռուսաստանում», — ասաց Չիլինգարանը։

Նրա խոսքով’ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է 1996թ. ստորագրված համաձայնագիր «Եկամտահարկի եւ գույքահարկի կրկնակի հարկումը վերացնելու մասին»։ Այդուհանդերձ, դա վերաբերում է միայն ուղիղ հարկերին, այսինքն’ ԱՀՀ–ի վրա չի տարածվում։

«Այս կապակցությամբ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան եւ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը պատրաստվում են պարզաբանումների համար հարցում անել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին»,– ասաց նա։

Leave a reply