• 10.02.2014
    Հայաստանը մասնակցում է «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա ցուցահանդեսին

    Հայաստանը մասնակցում է «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա ցուցահանդեսին

    Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություններ կմասնակցեն ս.թ. փետրվարի 10-14-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին: «Սեմինա Քընսալթինգ», «Մանչո Գրուպ», «Մեծ Սյունիք», «Մարան», «Հին Արենի» եւ «Անուշ-1» ընկերությունները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի
    • 03.02.2014
    Տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»

    Տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»

    Հունվարի 31-ին Պրահայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Զարգացման հայկական գործակալությունը: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին արդյունաբերության տարբեր ոլորտներ, ինչպիսիք օրինակ' շինարարությունը, փոքր ՀԷԿ-եր, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, զբոսաշրջությունը ներկայացնող մոտ 30 գործարարներ: Չեխական կողմը ներկայացնում էին 100-ից
    • 31.01.2014
    Չեխիայում հայ-չեխական գործարար համաժողով է կայանալու

    Չեխիայում հայ-չեխական գործարար համաժողով է կայանալու

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը: Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ պարոն Միլոշ Զեման: Ելույթներով հանդես կգան Չեխիայի հանրապետության Արդյունաբերության եւ առեւտրի նախագահ պարոն Իրժի Չինչալը, ՀՀ էկոնոմիկայի նախարար
    • 30.01.2014
    Ռուսաստանի ավտոարտադրողների միություն. ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը չի զրկվի արտասահմանյան մեքենաներից

    Ռուսաստանի ավտոարտադրողների միություն. ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը չի զրկվի արտասահմանյան մեքենաներից

    Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ձեռք բերել Ռուսաստանում հավաքված արտասահմանյան մեքենաներ նույն պայմաններով, ինչպես որ ռուսական մեքենաների դեպքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի ավտոարտադրողների միության գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Սերեժենկինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանում արտասահմանյան մեքենաներ հավաքող ձեռնարկությունները ոչ մի կերպ չեն տարբերվում հարկային ռեժիմի տեսանկյունից տեղական արտադրողներից: Այլ կերպ ասած՝ ռուսական
    • 23.01.2014
    ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են

    ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են

    ՀԱԳՄ–ում շարունակվում են քննարկումները Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը միանալու խնդիրների վերաբերյալ։ Հունվարի 22–ին կայացած հերթական հանդիպումը ոչ տարիֆային կարգավորման շրջանակներում ՀՀ օրենսդրական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտության թեմայով էր, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ, վարչության պետեր և այլ պատասխանատուներ։ Եղան բազմաթիվ հարցադրումներ ու մտահոգություններ, որոնց տրվեցին հնարավորինս գոհացնող պատասխաններ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը դիմեց գործարարներին, որպեսզի
    • 17.01.2014
    Թեմատիկ քննարկում ՀԱԳՄ–ում

    Թեմատիկ քննարկում ՀԱԳՄ–ում

    Հունվարի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ քննարկում «Մաքսատուրքերի փոփոխությունը ՄՄ անդամագրվելու պայմաններում» թեմայով, որին գործարարներից բացի մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը քննարկման թեման ներկայացրեց որպես օրախնդիր ու բացառիկ կարևոր, և հանդիպումների ընթացքում հարկավոր է բազում մտահոգություններն ու խնդիրները պարզաբանել, կազմել ընդհանրական փաստաթուղթ, որում պետք է ներկայացվեն տնտեսության
    • 16.01.2014
    ԶԵԱԲ-ն գնահատել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը

    ԶԵԱԲ-ն գնահատել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը

    Հայաստանի՝ ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածությանը անդամակցելը դրական կանդրադառնա հանրապետության տնտեսության վրա: Նման եզրակացության են եկել Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի մասնագետները իրենց՝ «Հայաստան ու Մաքսային միություն. Ինտեգրման տնտեսական էֆեկտի գնահատում» հետազոտությունում: Մասնավորապես ընդգծվում է, որ ՄՄ-ին ինտեգրվելու գործընթացում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի տարեկան մոտ չորս տոկոս: Իսկ ՄՏՏ-ին անդամակցելու Հայաստանի շահերից մեկը կլինի
    • 16.01.2014
    «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա»

    «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա»

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Պարոն Ղազարյան, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին որքանո՞վ է այսօր Հայաստանը մասնակցում: Այս պահին կա՞ն ինչ-որ առևտրական կամ տնտեսական բնույթի խոչընդոտներ մեր և Իրանի հարաբերություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրեթե ամբողջ աշխարհում են պատժամիջոցներ կիրառում Իրանի նկատմամբ: - Քանի որ մենք միջազգային հանրության լիարժեք
    • 14.01.2014
    Գրանցվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն

    Գրանցվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն

    Նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցվել և ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները: ՀԱԱԳ-ն
    • 26.12.2013
    Աշտարակ-Կաթը՝ լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն. Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիա

    Աշտարակ-Կաթը՝ լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն. Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիա

    «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» կողմից երեւանցիների շրջանում կատարված հարցումների համաձայն' լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել Աշտարակ-Կաթը: Ուսումնասիրություններն իրականացվել են 2013թ., հարցմանը մասնակցել է 1067 մարդ, ովքեր լավագույն տիտղոսին են արժանացրել հայկական 26 ընկերությունների: Սպառողները պատասխանել են հարցերին, թե հատկապես որ խանութներից են օգտվում, ինչ են խմում, ուտում եւ որտեղ են անցկացնում ժամանակը: Հարցաթերթիկները պարունակել են