
ՖԵԴԱ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորումը ոչ-պետական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացուﬓ է Եվրոպական երկրների հետ, ինչպես նաև աջակցությունը հայազգի գործարարներին ամբողջ աշխարհից:
Մեր առաքելությունը’
- Եվրոպայում հուսալի ներկայացուցչության ստեղծում հայաստանյան, ինչպես նաև այլ երկրների հայազգի գործարարների համար, եվրոպական շուկայում նրանց առաջխաղացման նպաստում
- Դեպի Հայաստան և Արցախ ուղղակի և անուղղակի ներդրումների խթանում`մեր երկրի հնարավորությունները լավագույնս բացահայտելու և ներկայացնելու, ներդրումային ռիսկերը բարձրակարգ խորհրդատվության միջոցով նվազեցնելու միջոցով
- Հայաստանի տնտեսության և մրցունակության զարգացում` հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը եվրոպական շուկա խթանելու միջոցով
- Խոստումնալից բիզնես-ծրագրերի ֆինանսավորման ապահովում գործընկեր բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջոցով
ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
- Եվրոպահայ գործարարների աջակցությամբ ՖԵԴԱ-ն ձեռք է բերել 3,800քմ մակերեսով ժամանակակից բիզնես և ցուցահանդեսային կենտրոն` տեղակայված ﬕ քանի րոպե հեռավորության վրա Ժնևի միջազգային օդանավակայանից, Մասնավոր ինքնաթիռների ավիապարկից, Ժնևի երկաթուղային կայարանից, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնից (CERN), և մեկուկես ժամ հերավորության վրա Ֆրանսիական Լիոն քաղաքից
- Կենտրոնի ողջ տարածքը տրամադրվելու է հայ և օտարազգի գործարարներին մշտական և ժամանակավոր ցուցասրահներ ու գրասենյակներ ստեղծելու համար