• 03.03.2023
    Մարտի 3-ը Գործարարի օրն է

    Մարտի 3-ը Գործարարի օրն է

    Մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Գործարարի օր։ Այն նշելու, արածն ամփոփելու, կատարելիքի մասին խորհրդածելու յուրահատուկ ավանդույթ է ձևավորվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից։ Ըստ այդմ՝ մարտի 3-ին, որը նաև հայ մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, Միության անդամները ծացկեպսակ ու ծաղիկներ դրեցին նրա՝ Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին: Արարողությանն իր մասնակցությունն
    • 03.03.2023
    Ունենք կայացած և մրցունակ գործարար խավ, որը կարողանում  է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում

    Ունենք կայացած և մրցունակ գործարար խավ, որը կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։ Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան երեսուն տարում ունեցել է զարգացման
    • 15.02.2023
    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։ Արսեն Ղազարյանը նորանկախ Հայաստանի գործարարության ակունքներում է, նրա ուղեկիցն ու կազմակերպիչը, ուսուցանողը, ղեկավարը, ով մեր հանրապետությունում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման պատմության մեջ իր սեփական էջը գրեց։ Նա բիզնեսի առաջին ծիլերը նկատողի և զորակցողի զգուշավոր, բայց անթաքույց ուրախությամբ ու
    • 07.02.2023
    ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

    ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ցավակցում եմ Սիրիային պատուհասած աղետալի երկրաշարժի հետևանքով ունեցած բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Խորն է վիշտը, և կորուստներն՝ անչափելի։ Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին, մաղթում

    • 03.02.2023
    Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ

    Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ

    Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։ Այս կարծիքին են տնտեսական ուղղվածության բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց
    • 03.02.2023
    «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

    «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

    Հանրապետության տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ, այդ թվում՝ վարչարարության, կառավարման մշակույթի բարելավման առումով։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ Միության առաքելություններից պետք է լինի տարբեր հարթակներում ու ձևաչափերով համախմբել տնտեսության հարցերով շահագրգիռ

    • 24.01.2023
    Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ

    Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ

    Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունն ունի կարևոր դերակատարություն, հատկապես աշխատանքային հարաբերությունների նորմատիվ կարգավորման և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների ապահովման հարցում։ Այդ մեխանիզմներից մեկն էլ ստուգաթերթերն են, որոնց միջոցով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն իրավունք են ձեռք բերում դրանցում նշված հստակ հարցերի շրջանակներում իրականացնել աշխատանքային իրավունքի նորմերի պահպանումը։ Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը հաստատվել