
Երևանում մայիսի 23-ին կայացավ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ: Ներկայացնելով «Դալան Թեքնոլոջիս» ներդրումային ծրագիրը՝ նախագծի հիմնադիր ու տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ.