
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները օգոստոսի 30-ին հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, որի ընթացքում վերջինս հանգամանորեն ներկայացրեց Կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչը։ «Կառավարությունը մշակել և կազմել է այս ծրագիրը, որն իրականացնելու ենք միայն ձեր օգնությամբ և ձեր միջոցով։ Այս առումով մենք շատ ենք կարևորում գործարարների և գործարար համայնքների հետ նմանատիպ երկխոսությունների կազմակերպումը, որոնց