• 29.04.2020
    Պարզվում են համավարակի պայմաններում տնտեսվարողների գործունեությունը վերսկսելու հնարավորությունները

    Պարզվում են համավարակի պայմաններում տնտեսվարողների գործունեությունը վերսկսելու հնարավորությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ուսումնասիրություն է նախաձեռնել ամենատարբեր ոլորտները ներկայացնող իր անդամների շրջանում՝ տնտեսվարողների մոտ թագավարակի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը և գործունեությունը վերսկսելու հնարավորությունները պարզելու համար։ Բաժանված հարցաշարում ներառված են բազմաթիվ արդիական հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվում են գործունեության վայրում իրականացվող անվտանգության և հակավիրուսային գործընթացներին, ընկերությունների կրած տնտեսական դժվարություններին, ստեղծված իրավիճակում տնտեսվարման նորամուծություններին, աշխատատեղերի պահպանման հնարավորություններին։
    • 23.04.2020
    ՀԱԳՄ նախաձեռնությամբ մեկնարկեց «Գործ և արար» հաղորդաշարը

    ՀԱԳՄ նախաձեռնությամբ մեկնարկեց «Գործ և արար» հաղորդաշարը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 1in.am լրատվական կայքի հետ համատեղ նախաձեռնել է «ԳՈՐԾ ԵՎ ԱՐԱՐ» տեսահաղորդաշարը, որը վարում է Միության նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը։ Հաղորդաշարը անդրադառնալու է գործարարության առկա խնդիրներին ու անելիքներին։ Առաջին հաղորդման հյուրն է ՀԱԳՄ նախագահության անդամ, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերության ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը։
    • 22.04.2020
    Կարևորվում է գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը

    Կարևորվում է գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ապրիլի 21-ին հրավիրեց այս ամսվա արդեն երրորդ նախագահության ընդլայնված հեռավար նիստը՝ քննարկելու համար թագավարակով պայմանավորված տնտեսությունում ստեղծված իրավիճակը, խնդիրների հաղթահարմանն ուղղված գործադիրի իրականացրած ծրագրերի ընթացքը, տարբեր ոլորտներում կուտակված խոչընդոտերը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով նախորդ նիստերից հետո ձեռնարկված քայլերը՝ նշեց, որ տնտեսության հատվածին ուղղված Կառավարության ծրագրերում
    • 22.04.2020
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Աշխատանքային օրենսգրքի մի շարք կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ պարզաբանումներ տալու։ Ներկայացնում ենք նախարարության պատասխանը։

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Աշխատանքային օրենսգրքի մի շարք կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ պարզաբանումներ տալու։ Ներկայացնում ենք նախարարության պատասխանը։

    Ձեր 25.03.2020 N Մ/15033-2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ԷԴՈՒՐԱԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ, 0018, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 20/2 info@umba.am Հարգելի' պարոն Կիրակոսյան, Ի պատասխան Ձեր առցանց դիմումի` տեղեկացնում ենք. Հայաստանի Հանրապետությունում 2020 թ. մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) մի շարք կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով ՀՀ աշխատանքի
    • 17.04.2020
    ՀԱԳՄ-ն առաջարկում է ժամանակավորապես չեղարկել գովազդային տուրքերը

    ՀԱԳՄ-ն առաջարկում է ժամանակավորապես չեղարկել գովազդային տուրքերը

    Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրենց գործունեությունը դադարեցրել են նաև արտաքին գովազդային ընկերությունները։ Իրավիճակից ելնելով՝ գովազդ տեղադրող պատվիրատու ընկերությունների գերակշիռ մասը դադարեցրել են իրենց պայմանագրերը և չեղարկել պատվերները, որի պատճառով ոլորտի բոլոր ընկերությունները կանգնել են ֆինանսական մեծ խնդիրների առջև՝ կապված աշխատավարձերի վճարման և հարկերի հետ: Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ
    • 16.04.2020
    «Փոխադրումների էական խնդիրներ չունենք»․ Արսեն Ղազարյան

    «Փոխադրումների էական խնդիրներ չունենք»․ Արսեն Ղազարյան

    - Պարոն Ղազարյան, կորոնավիրոսի համաճարակի այս շրջանում Հայաստանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել: - Բեռնափոխադրումների խնդիրները սկսվել են դեռևս մարտի սկզբներին, երբ ձնաբուքը 10-12 օր գրեթե անանցանելի էր դարձրել ճանապարհը, և մենք ունեցանք մեծ կուտակումներ թե արտահանման, թե ներկրման ուղղություններով: Ձնաբուքի ավարտից հետո արտակարգ իրավիճակի և կարանտինի կիրառման հետևանքով տարածաշրջանում առաջացավ երկրորդ
    • 14.04.2020
    Աշխատանքների անվտանգ կազմակերպման համար գործարարները սահմանում են խիստ կանոնակարգեր

    Աշխատանքների անվտանգ կազմակերպման համար գործարարները սահմանում են խիստ կանոնակարգեր

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության վերջին հեռահար նիստում մասնակիցներն այլ հարցերի թվում անդրադարձան նաև արտակարգ իրավիճակի պայմաններում ընկերություններում աշխատանքների կազմակերպման իրենց սահմանած կանոնակարգերին, որոնք շատ դեպքերում մի քանի անգամ ավելի խիստ են, քան Պարետատան կողմից ներկայումս սահմանվածը։ Գործարարներն ընդգծեցին այն բարձր պատասխանատվությունը, որ ցուցաբերվում է իրենց ղեկավարած կազմակերպություններում՝ բացառելու համար թագավարակի հետագա տարածումը։ Նախագահության
    • 07.04.2020
    ՀԱԳՄ նախագահության հեռավար նիստը

    ՀԱԳՄ նախագահության հեռավար նիստը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ապրիլի 6-ին կայացած հեռավար նիստը քննարկվող խնդիրների լայն ու բազմաբնույթ շրջանակ ուներ։ Իրավիճակի թելադրանքով բոլոր հարցերն էլ օրախնդիր էին ու նաև հաճախ ոչ ստանդարտ լուծումներ պահանջող։ Նիստը վարող, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գործարարության մտահոգություններն ու անելիքները հարկավոր է քննարկել և Կառավարության հետ համագործակցել նույն տրամաբանությամբ ու միմյանց
    • 03.04.2020
    ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ

    ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ

    Ժամանակը բազում փորձություններով երբեմն անակնկալի է բերում աշխարհի ժողովուրդներին ու պետություններին։ Հենց փորձության արժանապատիվ հաղթահարումն էլ դառնում է նրանց կենսունակության և հզորության ցուցիչը։ Եվ հերթական փորձության՝ կորոնավիրուսի հաղթահարումն այսօր նաև մեր պետության պատվի ու արժանապատվության խնդիրն է։ Այս մտահոգությամբ էլ ապրիլի 2-ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հեռավար նիստը․․․ Միության նախագահ Արսեն Ղազարյանը
    • 31.03.2020
    Պետք չէ վախենալ արտաքին պարտքի ավելացումից. պետք է հրատապ կերպով ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունը

    Պետք չէ վախենալ արտաքին պարտքի ավելացումից. պետք է հրատապ կերպով ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։ - Պարոն Կարամանուկյան, կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում տնտեսական վերափոխումներ կլինեն, շուտով ամբողջությամբ տեղին կլինի օգտագործել ճգնաժամ բառը․ ՀՀ կառավարությունը երեկ ընդունեց հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը հասավ ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Ինչպե՞ս