
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Աշխատանքային օրենսգրքի մի շարք կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ պարզաբանումներ տալու։ Ներկայացնում ենք նախարարության պատասխանը։
Ձեր 25.03.2020 N Մ/15033-2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԷԴՈՒՐԱԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ
ԵՐԵՎԱՆ, 0018, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 20/2
info@umba.am
Հարգելի’ պարոն Կիրակոսյան,
Ի պատասխան Ձեր առցանց դիմումի` տեղեկացնում ենք.
Հայաստանի Հանրապետությունում 2020 թ. մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) մի շարք կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է համապատասխան օրենքի նախագիծ:
Նախագծի մշակման շրջանակներում հաշվի է առնվել նաև Ձեր դիմումով ներկայացված` ՀԳԱՄ անդամ «Բի Դի Օ Արմենիա» ընկերության մասնագետների կողմից մշակված կարծիքը` համաճարակային իրավիճակում աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ժ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատ.` աշխատանքի և զբաղվածության վարչություն
Հեռ.` 010 565354