• 30.03.2020
    ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

    ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման հիմնադրամին փոխանցել է 5 միլիոն դրամ։ Հայաստանի «ԱՊԱՎԵՆ» բեռնափոխադրումների ընկերությունը 5 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման հիմնադրամին։ Խնդիրը համապետական է և հույժ կարևոր, ուստիև ակնկալվում է հատկապես գործարարների ակտիվ զորակցությունը։ Փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՀՀ Կենտրոնական գանձապետարան, Հ/Հ 900005001947
    • 28.03.2020
    Ունենք ամենակարեւորը՝ անխափան աշխատող երկաթուղի դեպի նավահանգիստներ

    Ունենք ամենակարեւորը՝ անխափան աշխատող երկաթուղի դեպի նավահանգիստներ

    «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում «Ապավեն» միջազգային բեռնախոխադրումներ ՍՊԸ—ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը խոսել է այն մասին, թե այս օրերին, երբ մարդկությունը պայքարում է կորոնավիրուսի տարածումը կասեցնելու եւ վիրուսից իսպառ ազատվելու համար, ինչպե՞ս են կատարվում բեռնափոխադրումները, ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս եւ ինչպե՞ս պետք է լուծվեն դրանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում պրոբլեմներ չստեղծելու համար։
    • 26.03.2020
    «Նորք»-ի բուժանձնակազմն իր հանգիստն անցկացնում է «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում

    «Նորք»-ի բուժանձնակազմն իր հանգիստն անցկացնում է «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում

    Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը շատ նոր իրողությունների առջև է կանգնեցրել մեր հանրությանը։ Ցուցաբերելով քաղաքացիական բարձր գիտակցություն և սոցիալական համերաշխություն՝ հանրության գերակշիռ մասը փորձում է իր ներդրումն ունենալ մերօրյա այս արհավիրքի հաղթահարման գործում։ Այստեղ առաջամարտիկների թվում են Հայաստանի գործարարները՝ յուրաքանչյուրը փորձելով իր լուման ներդնել համընդհանուր արտակարգ իրավիճակի հաղթահարման մեջ։ Նշվածի հերթական վառ օրինակներից է «Holiday Inn
    • 26.03.2020
    «Պոպուլիստ պատգամավորների հայտարարությունները վնասում են տնտեսությանը՝ գործարարին մղելով փակվելուն»․ Արմեն Մարտիրոսյան

    «Պոպուլիստ պատգամավորների հայտարարությունները վնասում են տնտեսությանը՝ գործարարին մղելով փակվելուն»․ Արմեն Մարտիրոսյան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցը «Առաջին լրատվական» ծրագրին
    • 24.03.2020
    «Տնտեսության կառավարման ոլորտում պետք է որդեգրվի նոր մտածելակերպ եւ մշակույթ»․ Արսեն Ղազարյան

    «Տնտեսության կառավարման ոլորտում պետք է որդեգրվի նոր մտածելակերպ եւ մշակույթ»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին։ (23.03.2020)
    • 24.03.2020
    Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները

    Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները

    Aravot.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ – Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։ – Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու
    • 23.03.2020
    ՀԱԳՄ առաջարկները «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ

    ՀԱԳՄ առաջարկները «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։ Նամակ-առաջարկում մասնավորապես ասված է․ ««Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․ 1. «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության
    • 16.03.2020
    Նկատառումներ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` գործարարության առջև ծառացած մի շարք խնդիրների առնչությամբ

    Նկատառումներ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` գործարարության առջև ծառացած մի շարք խնդիրների առնչությամբ

    Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։ Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաև հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորև նշված խնդիրներն ու պետական պատկան մարմիններից և շահագրգիռ կողմերից ակնկալում մասնագիտական քննարկումներ, որոշակի լուծումներ և
    • 05.03.2020
    Մանթաշյանցը լսում էր երգը ու արցունքներն առատորեն թափվում էին աչքերից

    Մանթաշյանցը լսում էր երգը ու արցունքներն առատորեն թափվում էին աչքերից

    1842 թ. մարտի 3-ին, Թիֆլիսում ծնվել  է հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այսօր Մանթաշյանցին հիշում և մեծարում են նրա կատարած բազմաթիվ բարեգործությունների շնորհիվ։ Հատկապես, որ դրանք ուղղված են եղել հիմնականում հայ եկեղեցուն, հայ մշակույթին ու երիտասարդ սերնդի կրթության գործին։ Ալեքսանդր Մանթաշյանցի կատարած հազարավոր բարի գործերից մեկի պատմությունը, որը օպերային երգիչ Տիգրան Նալբանդյանը պատմել
    • 03.03.2020
    Խոնարհումի և ինքնաճանաչման օր

    Խոնարհումի և ինքնաճանաչման օր

    Այսօր հայոց գործարարության մեծ քրմապետ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է: Եվ հենց խոնարհման արժանի այդ օրն էլ տոն դարձավ՝ Գործարարի օր: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնոոթյամբ տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց այն՝ որպես երախտագիտության տուրք հայ մեծ բարերարի հիշատակին: Հայ գործարարների համար դա առաջին հերթին Մանթաշյանցի կերպարով ինքնաճանաչման տոն է՝ իմանալու մեծ բարերարի