
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Մեր գործարարությունը, մեր ազատական շուկան լուրջ պոտենցիալ ունի միջազգային կորպորացիաների համար: Լուրջ ներուժ կա Իրանի հետ աշխատելու համար: Ինչպես գիտեք, եղան հանդիպումներ Հայաստանի ու Իրանի վարչապետների մակարդակով, առաջիկայում