Հուլիսի 21–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կայացավ արդյունաբերական համաժողով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացման ու քննարկման վերաբերյալ։ Մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Մալցևը, ՀՀ պաշտոնական այրեր, գործարարներ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր