Հայաստան – Չեռնոգորիա

Հուլիսի 19–ին Չեռնոգորիայի Բաոշիչի քաղաքում կայացավ Միջազգային «UnikPLace» բիզնես դպրոցի առաջին տարեշրջանի բացումը։ Մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ձեռներեցներ, ուսանողներ և ընկերությունների աշխատակիցներ։

Պարապմունքներից բացի մասնակիցների համար կազմակերպվեցին վարպետության երեք դասեր ու դասախոսություններ։ Մարզական խաղերը աննկարագրելի դրական լիցքեր հաղորդեցին մասնակիցներին։

Որոշվեցին առաջին տարեշրջանի հաղթողները, որոնցից Անահիտ Շահմուրադյանը, Վահան Ասատրյանը և Անդրեյ Իվանուշկինը առաջիկա աշնանը մասնակցելու են Միջազգային բիզնես–դպրոցի եզրափակիչ փուլին Չինաստանի Խայնան կղզում։

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ճյուղային կառույցի՝ Կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանը։

Leave a reply