Հայ-գերմանական կապեր

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերին:

Արսեն Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում բիզնես մթնոլորտը և մասնավորապես ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր խնդիրները:

Դիվանագետ հյուրը նշեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ցանկանում է մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր խթանիչներ գտնել:

Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց շուրջ 20 տարվա ընթացքում այդ ուղղությամբ Միության նախաձեռնությունները:

Փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը խոստացավ այդ խնդրի վերաբերյալ Բեռլին ուղարկելիք զեկուցագրում նշել Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության և նախագահ Արսեն Ղազարյանը տեսակետներն ու առաջարկությունները:

Leave a reply