ՌՈՒՍԱԼ-ը կանցկացնի հեծանվային շրջագայություններ Երևանում, Կրասնոյարսկում և Իրկուտսկում

Մոսկվա, 18 ապրիլի, 2017 — ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը՝ աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը, կանցկացնի կրթամշակութային հեծանվազբոսանքներ «ՌՈՒՍԱԼ ՖեստիվAL #Վելո» ծրագրի շրջանակներում իր ներկայության հետևյալ քաղաքներում՝ Երևան, Կրասնոյարսկ, Իրկուտսկ: Միջոցառման նպատակն է բնակիչների մշակութային հանգստի կազմակերպումը, ներքին զբոսաշրջության խթանումը, պատմամշակութային արժեքների պահպանության և ճանաչման հանդեպ հետաքրքրության զարգացումը և առողջ ապրելակերպի ժողովրդականացումը:

Միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 20-ից մինչև հոկտեմբերի 7-ը: Բացառիկ գիշերային թեմատիկ հեծանվային շրջագայություններ կանցկացվեն քաղաքների նշանավոր պատմամշակութային վայրերով: Դրա համար «Միջազգային հեծանվագիշերներ» գրասենյակի հայտնի արվեստագետների, պատմաբանների, ճարտարապետների, բնապահպանների, հնագետների և ազգագրագետների կողմից մշակվել են հատուկ մշակութաբանական երթուղիներ:

Կրասնոյարսկում և Իրկուտսկում միջոցառումները կնվիրվեն Բնապահպանության տարուն: Այսպես, Կրասնոյարսկում կանցկացվի պալեոլիթյան հեծանվազբոսանք, որի ընթացքում մասնակիցներին կպատմեն քաղաքի հնագույն կյանքի և բուսական աշխարհի, հնագիտական պեղումների հազվագյուտ գտածոների մասին: Իրկուտսկում բնապահպանական հեծանվային շրջագայությունը կանցնի Անգարայի ափերով: Երևանում միջոցառման գլխավոր թեման կլինի քաղաքի ճարտարապետությունը և պատմությունը:

«ՌՈՒՍԱԼ ՖեստիվAL #Վելո»-ի անցկացման քաղաքները կընդգրկվեն «Միջազգային հեծանվագիշեր» միջազգային նախագծի ընդհանուր ծրագրի մեջ: Այն մեկնարկում է ապրիլի 20-ից Ֆլորենցիայում և կընթանա այնպիսի քաղաքներում, ինչպես՝ Վերոնան, Բեռլինը, Հռոմը, Լոս-Անջելեսը, Մոսկվան, Կազանը, Սերգիև Պոսադը: Հեծանվային շրջագայության մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուր ցանկացող՝ միջոցառմանը վաղօրոք գրանցված: Յուրաքանչյուր քաղաքում շրջագայության ծրագիրը կհեռարձակվի տեղական ռադիոկայանի ուղիղ եթերով: Շրջագայությունները կանցնեն ռուսերեն, ինչպես նաև օտար լեզուներով՝ կախված անցկացման երկրից: Երևանում համապատասխանաբար՝ հայերեն:

Կապ՝

(060) 37-66-13
(098) 40-12-80
melkumyan_a@armenal.am

Leave a reply