Հայաստան – Լիբանան

Ապրիլի 19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջիմ Մակարոնին:

Պարոն Ղազարյանը լիբանանցի դիվանագետին ներկայացրեց հայ-լիբանանյան տնտեսական կապերի համառոտ նկարագիրը և դրանում Միության դերն ու գործառույթները:

Պարոն Ջիմ Մակարոնը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարարի այցը Հայաստան՝ գործարար պատվիրակության ուղեկցությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հայ և լիբանանացի գործարարների B2B և այլ հանդիպումներ, որոնք նպաստելու են գործարար նոր կապերի ստեղծմանը:

Leave a reply