Համատեղ հայտարարություն

Ապրիլի 5-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) կազմակերպած բաց քննարկման ժամանակ համատեղ ողջունեցին Հայաստանի կառավարության՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից ոչալկոհոլայի ըմպելիքների և ջրերի հարկման դրույթը հանելու որոշումը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը առաջնորդելու և մասնակցելու այդ թեմայով կատարվելիք քննարկումներին և կառավարության աշխատանքային խմբին:

ՀԱԱՊ-ն և ՀԱԳՄ-ն ներկայացնում էին մոտ 400 տեղական և միջազգային բիզնես միավորումներ, այդ թվում ոլորտի այնպիսի խոշոր ներդրողներ և հարկատուներ, ինչպիսիք են «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն , «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի –Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն և «Երևանի գարեջրի գործարան» ՓԲԸ-ն, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն և այլն:

Իրենց ելույթներում «Կոկա Կոլա» ընկերության հասարակական քաղաքականության կենտրոնի (Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա) տնտեսագիտական հարցերով տնօրեն Մայքլ Բոնդ Նիլսոնը, ՀԱԱՊ առաջին փոխնախագահ Էլինա Մարգարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականությոն վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը իրենց ելույթներում, արժևորելով կարևոր երկխոսությունը, գոհունակությամբ արժանին մատուցեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը ներդրած ջանքերի ու կատարած քայլերի համար:

Իր ելույթում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն նշեց, թե նախագծի չփոխելու դեպքում ինչ վնասներ էին կրելու հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները: Ահավասիկ՝ Հայաստանում ըմպելիք արտադրող ընկերությունների մոտ 25 տոկոսը այդպիսին են և որպես կանոն գործում են ցածր գնային սեգմենտում, որտեղ նոր ակցիզային հարկի կիրառումն անվերապահորեն կհանգեցներ 39-40 տոկոս գնաճի և հետևաբար վաճառքի անկման և ձեռնարկությունների գործունեության դադարեցման: Պարոն Ղազարյանի հավաստմամբ՝ միջավայրը պետք է լինի կանխատեսելի ներդրումները խրախուսելու համար, քանի որ օրենսդրական նախաձեռնությունների նման հապշտապ իրականացումը ոչ միայն կվնասի ձեռնարկություններին, այլև երկրում օրենսդրության անկանխատեսելիության պատկերացմանը՝ խանգարելով ապագա հնարավոր ներդրումներին:

Բնականաբար ՀԱԳՄ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ պետական շահագրգիռ կողմերի հետ մի շարք քննարկումներում՝ պաշտպանելով ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումը և կառուցողական երկխոսության միջոցով հասավ դրական իրատեսական արդյունքի:

Իսկ ՀԱԳՄ-ի նման դիրքորոշում գոհունակությամբ ընդունեց ու ողջունեց գործարար համայնքը:

Leave a reply