Հայ–հունական հանդիպում

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահի տեղակալներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը գործնական հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լոանիս Տագիսի և Լեոնիդաս Պապակոնսթանթինիդիսի հետ։ Դեսպանը հատկապես շեշտեց, որ քաղաքական հրաշալի հարաբերությունների կողքին պետք է ունենալ տնտեսական գործակցության բարձր մակարդակ։ Նա նաև առաջարկեց ստեղծել հայ–հունական գործարարների միություն, ինչին դրականորեն արձագանքեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ մասնավորելով, որ հարկավոր է նախ լուրջ ուսումնասիրություն կատարել Հայաստանում գործող հունական ընկերությունների վերաբերյալ։ Պարոն Ղազարյանը նաև առաջարկեց մինչև տարեվերջ Միությունում կազմակերպել պրեզենտացիա՝ հայ գործարարներին ներկայացնելու Հունաստանի բիզնեսը։

Երկուստեք կարևորեցին, որ անհրաժեշտ է վերականգնել Հայաստան–Հունաստան ավիաչվերթը։

Leave a reply