Հայաստանի ոսկերիչների միության նախագահ. ազատ տնտեսական գոտին չպետք է կլանի մեր կադրերը

Հայաստանի ոսկերիչների համար ազատ տնտեսական գոտին չպետք է վերածվի «կադրային սինթեզի»: Այդ մասին հայտնել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը ոսկերչության բնագավառի համար Ազատ տմտեսական գոտի ստեղծելու վերաբերայալ:

«Մեր անհանգստությունը կապված է աշխատուժի եւ ֆինանասական հոսքերի ԱՏԳ տեղափոխմամբ: Չէ որ եթե ձեռնարկություններն այնտեղ հարկային արտոնություններ ստանան, նրանք կկարողանան ավելի հարմար պայմաններով իրենց մոտ աշխատանքի հրավիրել: Իսկ դա նշանակում է, որակավորված ոսկերիչները կարող են հեռանալ»,- պարզաբանել է Է.Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նա այդ հարցը բարձրացրել է Էկոնոմիկայի նախարարության վերջին ժողովում, որին մասնակցում էին ձեռներեցներ: «Այդ հարցերը համակարգային մոտեցում ու մոտալուտ լուծում են պահանջում»,- հավելել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշումը ստեղծել ԱՏԳ ընդունվել է փետրվարի 27-ին: Գոտին ղեկավարելու է «AJA Holding» ՓԲԸ-ն, որը հայ ոսկերիչների միությանն է պատկանում (AJA): Երեւանում արդեն պատրաստ են աշխատել հայկական սփյուռքի մի քանի կազմակերպություններ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Լիբանանից:

«EV Consulting» վերլուծության համաձայն՝ 3 տարվա ընթացքում ԱՏԳ-ն ծրագրում է ներգրավել 150 ընկերություն, ստեղծել մոտ 2000 աշխատատեղ եւ հասնել 200-250 մլն դոլարի չափով արտահանման:

Գործող օրենսդրության համաձայն՝ ազատ տնտեսական գոտում նախատեսվում է ԱԱՀ, եկամտահարկի, ինչպես նաեւ ներկրման տուրքերի զրոյական դրույք: Գոտին պետք է կենտրոնանա արտադրանքի արտահանման վրա. Հայաստանի ներսում վաճառքը հարկման կենթարկվի:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply