
Հայ շինարար. Ուկրաինայից ամրանների մատակարարման հարցում խնդիրներ են ծագել
Ուկրաինայից ամրանների Հայաստան մատակարարման հարցում խնդիրներ են ծագել: Այս մասին ասել է «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը:
«Մետաղ ներկրողները, որոնց հետ մենք աշխատում ենք, խնդիրներ ունեն ուկրաինական նավահանգիստներում, կապված փողի փոխանցումների, բեռների փոխադրման հետ: Զգույշ են նաեւ գնորդները»,-նշել է Մկոյանը:
Վերաապահովագրվելու ցանկություն ունեցող գնորդների վարքը, որոնք խնդիրներ ունեն լոգիստիկայի հետ կապված, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ուկրաինայի մետալուրգիական գործարանների վրա, հավելել է Մկոյանը:
«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Հայաստանը կարող է այլ երկրներից ամրաններ ներկրել, ամրանների արտադրություն կա նաեւ Հայաստանում, բայց հույս ունենք, որ խնդիրները երկար չեն տեւի»,-ասել է նա:
Աղբյուրը՝ news.am