
Տեղեկություններ ԱՐՄԵՆԱԼ-ի 2014 թ. արդյունքների մասին
Հայաստանի հարկային ծառայության տվյալներով 2014 թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը հանրապետության պետբյուջե մուծել է 1 մլրդ 888,3 մլն դրամ, որը 5,0% գերազանցում է 2013 թ. ցուցանիշը:
Ինչպես վկայում է ՀՀ Մաքսային ծառայության հաշվետվությունը, Հայաստանից 17 երկրներ՝ Եվրոպա, ԱՄՆ, Ասիա և Աֆրիկա արտահանված ալյումինե փայլաթիթեղի մաքսային արժեքը 2014 թ. կազմել է 88,5 մլն դոլար՝ ֆիզիկական ծավալը գրեթե 30 հազար տոննա: Այս ցուցանիշների աճը 2013 թ. համեմատությամբ կազմել է համապատասխանաբար 10,1% և 10,9%:
ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Ընդ որում ալյումինե փայլաթիթեղի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ դրամային արտահայտությամբ կազմում է 5,9 %:
Հիշեցնենք, որ 2014 թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց 29 251 տոննա արտադրանք, որը 5,6% ավելի է, քան 2013 թ.: