
Հայ – լիտվական բիզնես ֆորում
Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատկապես կարևորեց ԵՏՄ անդամակցության պայմաններում Լիտվայի հետ տնտեսական կապերի ամրապնդումը և փոխշահավետ գործակցությունը։
Ստորագրվեցին երեք գործարար հուշագրեր։ Առաջինը փաստաթղթերը վավերացրեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսը։ Համագործակցության հուշագիր ստորագրեցին նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Լիտվայի արդյունաբերողների միության նախագահները և Երևանի ու Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատների նախագահները։
Նախատեսված են ետֆորումյան օրերին նաև շրջայցեր տարբեր կազմակերպություններ։