
Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2015
Մարտի 13–15–ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2015» տարածաշրջանում խոշորագույն 12–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որ կազմակերպել էին «LOGOS EXPO center» ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը։
Ցուցահանդեսի մասնակիցներին իր ողջույն խոսքում Միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ ավանդական դարձած այս ցուցահանդեսը ոլորտի զարգացման համար արդյունավետ ու գործնական քայլ է նոր կապերի հաստատման, արտաքին նոր շուկաներ դուրս գալու և այլ նկատառումներով։
Ցուցահանդեսին մասնակցեցին հանրահայտ բրենդներ Հայաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու այլ երկրներից։