
Հոկտեմբերին մեծ շուքով նշվելու է մեր քաղաքամայր Երևանի 2800-ամյակը: Սա բոլոր հայերիս տոնն է: Բնականաբար Հայաստան են գալու Սփյուռքից բազմաթիվ մեր հայրենակիցները, օտարերկրյա հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվ անշուշտ Երևանը արժանապատվորեն ներկայացնելը բոլորիս պարտքն է, մասնավորապես՝ գործարարներինը: Հանդիպման թեման այս մտահոգությամբ ներկայացրեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը: - Երևանը պատշաճորեն ներկայացնելը գործարարներիս պարզապես հոգու