ԵՐԵՎԱՆ – 2800

Հոկտեմբերին մեծ շուքով նշվելու է մեր քաղաքամայր Երևանի 2800-ամյակը: Սա բոլոր հայերիս տոնն է: Բնականաբար Հայաստան են գալու Սփյուռքից բազմաթիվ մեր հայրենակիցները, օտարերկրյա հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվ անշուշտ Երևանը արժանապատվորեն ներկայացնելը բոլորիս պարտքն է, մասնավորապես՝ գործարարներինը: Հանդիպման թեման այս մտահոգությամբ ներկայացրեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:

— Երևանը պատշաճորեն ներկայացնելը գործարարներիս պարզապես հոգու պարտքն է, և ամեն հնարավորը պիտի անենք օրն անմոռաց տոն և հուշ դարձնելու, — գործարարներին այսպես դիմեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Պարոն Վանո Վարդանյանը հատկապես կարևորեց արտադրանքի վրա Երևանի խորհրդանիշը տեադրելը և նման այլ միջոցառումներ, ինչը կնպաստի նաև դրանց իրացմանը:

Երևանը ոչ միայն մեր տունն է, այլ նաև մեր հպարտությունը, ուժն ու զորությունը… Ուրեմն՝ արժանապատիվ տոն դարձնենք նրա ծննդյան օրը, — հանդիպումը եզրափակեց պարոն Արսեն Ղազարյանը:

Leave a reply