
Փետրվարի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը ներկայացրեց հայ-բուլղարական գործարար կապերի մակարդակը և գործակցության ոլորտները: Բուլղարիայի Փոքր