
Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է Հայաստան-Իտալիա գործարար համաժողով՝ «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագրով։ Հայ-իտալական ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների