
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին հրատարակած բացառիկ հատընտիրը հիշատակի լույս խնկարկում է և հայոց հանճարին մեր չմարած պարտքերի հատուցման մի պտղունց վարձք-նշխարհ, որն իրականացավ «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի ու Գագիկ Աղաջանյանի սրտաբուխ մեկենասությամբ։ Շնորհանդեսը Թումանյանի թանգարանում էր դեկտեմբերի 6-ին՝ աղետալի երկրաշարժի նախօրեին, ինչը կարծես հիշեցնում էր հոգևարքից առաջ Թումանյանի վերջին պատգամը՝ «Տղե՛րք, ղոչաղ