
Ընդհանրական խնդիրներ - Կառավարության գործունեության ծրագրի ձևավորման հիմքում նոր Սահմանադրությանը, խորհրդարանական կառավարման գաղափարախոսությանը համահունչ տեսլականն է, որն իր զարգացումն է ստանալու համապատասխան ռազմավարական և մարտավարական ծրագրերով: Այդ տեսլականը ամրապնդված է քաղաքական հենքով, և այն ենթադրում է առաջիկա տասը տարում իրապես բարեկեցիկ երկրի կայացում. երկիր, որտեղ մարդիկ կուզենան ապրել, երկիր, որի հետ սերունդները կկապեն իրենց ապագան:
Read more